ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հարսի «բարիքներով» փեսային լավություն է անում

Հարսի «բարիքներով» փեսային լավություն է անում
30.11.2023 | 14:25

Ինչպե՞ս կվերաբերվեիք այն մարդուն, ով ձեր գյուղի խանութի ապառիկի՝ «նիսյայի» տետրում ձեր անունը գրելով խանութից սննդամթերք , առաջին անհրաժեշտության ապրանքներ վերցնելով բերում է ձեր տուն՝ ճանապարհին էլ այդ ապրանքներից իր համար ծածուկ վերցնելով, գողանալով։ Հենց այդպես է վարվում Հայաստանի իշխանությունը, Հայաստանի ունեցած 11,5 միլիարդ դոլար պարտքին նոր պարտքեր, նոր վարկեր ավելացնելով՝ մարզերում սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում։ Ստացվում է , որ իշխանությունը հարսի «բարիքներով» փեսային լավություն է անում։ Գյուղացիները, տեսնելով, որ իրենց գյուղի ճանապարհը ասֆալտապատվել կամ սալիկապատվել է, դրա համար երախտապարտ են լինում իշխանությանը, նրանք չեն էլ մտածում, որ դա վարկերով, այսինքն՝ պարտքով է արվել, որը հետո, տոկոսներով հանդերձ, պետք է փակվի։ Եվ այդ պարտքի գումարը իշխանությունը ժողովրդի ջանից է հանելու-փակելու։ Եթե կառավարությունն աննախադեպ բարելավել է հարկահավաքությունը, հարկային մուտքերը, «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ է բերում, ինչո՞ւ է անընդհատ ավելացնում արտաքին պարտքի բեռը։ 5 տարում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին պարտքն ավելացրել է 4,5 միլիարդ դոլարով։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր լիներ, այդ առնչությամբ նրա բողոքի ձայնը երկինք էր հասել, նա չէր թողել քարը քարի վրա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ